Արսեն Թորոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին «Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք արձակուրդ մեկնել». լրագրողը՝ Արսեն Թորոսյանին

«Չեմ հիշում՝ վարչապետի հետ վերջին անգամ երբ եմ հանդիպել: Նման հրապարակումներ կան արդեն երկու տարի:

Միգուցե ոմանց դրդմամբ կամ շահարկումներով պայմանավորված են, բայց պատասխաններն արդեն տրվել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր անվան շուրջ վերջին զարգացումներին՝ հրաժարական, Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններ և այլն:

«Աշխատանքների գնահատականը միամոմենտ երևույթ չէ, պրոցես է, որ միշտ տեղի է ունենում՝ սկսած հրապարակային տարբերակով, վերջացրած տետատետ, զարմանում եմ, որ նույն հարցերը բազմաթիվ անգամ տրվում են՝ նույնիսկ պատասխաններից հետո: Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը միայն ԱՆ-ի գործը չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես, բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքները, մենք էլ մեր մասով»,- արձագանքելով կորոնավիրուսի դեմ պայքարի գործում թերացումների մասին հարցին՝ ասաց նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *