Խաչատուր Սուքիասյանը դարձել է “Լիդիան Արմենիա” ընկերության բաժնետերը»

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ “Լիդիան Արմենիա” ընկերությունն ու Հայաստանի իշխանությունները ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով:

Մասնավորապես, Ինչպես գրում է “անտիֆեյք” կայքը, բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ “Լիդիան Արմենիայի” շահերը ներկայացնում է ընկերության PR մենեջեր Աննա Սաղաբալյանի ամուսինը ՝ Վահան Հովհաննիսյանը:

Ըստ լուրերի ՝ դեռևս այս տարվա դեկտեմբերին “Լիդիան Արմենիա” ընկերության բաժնետեր է դարձել “Սիլ” կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը (“Գռզո”) ։ Վերջինս, թեև հերքեց այս լուրը Facebook-ի իր էջում ՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանի հետ որևէ կապ չունի, սակայն օգտատերերը շարունակում են Ալեն Սիմոնյանի և Վահան Հովհաննիսյանի հանդիպումից լուսանկար տարածել և գրել, որ բանակցությունների ժամանակ ԱԺ փոխնախագահը պաշտպանում է նաև Սուքիասյանի շահերը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին տված հարցազրույցի ժամանակ Խաչատուր Սուքիասյանը հայտնել էր, որ ինքը “փայլուն է վերաբերվում” Ամուլսարի հանքի շահագործմանը ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *