
Հայոց ցեղասպանության սկիզբը․ 1915 թվականի ապրիլի 24-ը Կոստանդնուպոլսում
1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավորականության ձերբակալությունները, որոնք դարձան Հայոց ցեղասպանության սկզբի խորհրդանիշը։ Ձերբակալվածների թվում էին Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և Երվանդ Օտյանը։


